» » Սամվել Ալեքսանյանը կարող է դատապարտվել․ Ի՞նչ է կատարվել․․

Սամվել Ալեքսանյանը կարող է դատապարտվել․ Ի՞նչ է կատարվել․․

01 ноябрь 2018, Четверг
1 721
0

Սամվել Ալեքսանյանը կարող է դատապարտվել․ Ի՞նչ է կատարվել․․․

2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը,

ով 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում,

պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին․․․

Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում․․․

Նույն հրապարակման մեջ Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր,

որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ․․․

Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:


Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում․․․

Սպանությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնցում կասկածներ կային, որ հնարավոր է սպանությունը պատվիրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը․․․

Այս սպանության հետ Սամվել Ալեքսանյանի անունը կապեց նաև դեռևս ան ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․․․

Politik.am-ի տեղեկությունների համաձան Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում խիստ անհանգստացած է այս գործով․․․

Խնդիրը նրանում է, որ իր գործի վերաբերյալ իր հրապարակային կարծիքն է հայտնել վարչապետ Փաշինյանը և եթե իրավապահները սկսեն հետաքրքրվել սրանով,

ապա զարգացումները կարող ենուղղակի անկառավարելի լինել․․․

Իսկ գուցե՞ Փաշինյանի կասկածները ճիշտ էին և Ալեքսանյանը կապ ունի սպանության պատվերի հետ․․․

Այս պահին կան բոլոր կասկածները, որ Ալեքսանյանը կարող էր կապ ունենալ այս գործի  հետ և իրավապահների ակտիվ աշխատանքի դեպքում  կարող են հաստատվել կասկածները և Ալեքսանյանը կարող է դատապարտվել  սպանություն պատվիրելու համար:

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057