» » Փաշինյանի նշած ամենախոշոր կաշառքի գործում 14 մլն դոլար է շրջանառվել, պատգամավորից զատ ներգրավված են ևս երեք հոգի. անուններ

Փաշինյանի նշած ամենախոշոր կաշառքի գործում 14 մլն դոլար է շրջանառվել, պատգամավորից զատ ներգրավված են ևս երեք հոգի. անուններ

30 октябрь 2018, Вторник
1 948
0

Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքի մասով Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տվել է 2015 թվականին: Համբարձումյանը չթաքցրեց փաստը, որ այս գումարը տվել է որպես կաշառք: Ավելին՝ իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Սիլվա Համբարձումյանը, բացի փոխանցած 8 մլն դոլարը, Հարությունյանին որպես կաշառք տվել է 6 մլն դոլար՝ առձեռն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Համբարձումյանը հաստատեց:

Անդրադառնալով «օրինական» փոխանցված 8 մլն դոլար կաշառքին, նշենք, որ այն Երևանից փոխանցվել է Դուբայ՝ երեք հոգու հաշվին, այնուհետ նշյալ անձինք փոխանցումից հետո 2-3 օրվա տարբերությամբ վերադարձել են Հայաստան: Մասնավորապես, խոսքը Սևանի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Կարապետյանի և Հարությունյանի աշխատակիցներ՝ Վիկտոր Մարտիրոսյանի ու Արմեն Խաչատրյանի մասին է: Տեղեկացանք նաև, որ իրավապահներն այս անձանց տները խուզարկել են, իսկ վերջիններս ստորագրություն են տվել, որ երկրից չեն հեռանալու:

Այժմ ՀՀ իրավապահները սպասում են այն փաստաթղթի բնօրինակին, որը կվկայի, որ Դուբայից Արամ Հարությունյանին գումար է փոխանցվել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ գումարը Դուբայից գնացել է օֆշորային գոտի: Այս թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց զրուցել նաև պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, սակայն մի քանի օր է՝ Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նա չի ներկայանում նաև ԱԺ նիստերին: Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունից Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ չեն մեկնաբանում: Չեն հերքում կամ հաստատում նաև մեր տեղեկությունները:

Հիշեցնենք, որ հոկտենբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա Հայասատնի Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:

Հ․ Գ․ Մինչ պաշտոնապես հայտնի կդառնա, թե ով է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած պատգամավորը, Factor.am-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ տվյալ պատգամավորը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Վերջինի գրասենյակից, սակայն, այդ տեղեկությունը ճշտել այդպես էլ չհաջողվեց:

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057