» » Ահա թե ումից էր հիասթափվել Նիկոլ Փաշինյանը. Մոռանում ենք նրան

Ահա թե ումից էր հիասթափվել Նիկոլ Փաշինյանը. Մոռանում ենք նրան

30 октябрь 2018, Вторник
1 169
0

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում է  ուղարկել հիմնադրամ և ստացել  «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:

Ընկերությունը գրանցված է Տիգրան Ավինյանի հոր և եղբոր անունով, սակայն ժամանակին դիմումը ստորագրել է անձամբ Ավինյանը: Տիգրան Ավինյանը դրամաշնորհի հայտը ներկայացրել է դեռ 2018 թվականի սկզբին, սակայն դրամաշնորհը նա ստացել է օգոստոսի 1-ին, այսինքն այն ժամանակ, երբ արդեն փոխվարչապետ էր:
Տիգրան Ավինյանի խոսնակը պարզաբանումներ է ներակայցրել, փորձելով ապացուցել, որ դրամաշնորհը փոխվարչապետին կամ նրա ընտանիքին պատկանող ընկերությանը տրամադրվել է միանգամայն օրինական ճանապարհով, ընթացակարգի խախտում չի եղել: Ընդունելով հանդերձ, որ դրամաշնորհի հայտը ներկայացված է եղել ավելի վաղ, քան Ավինյանը պաշտոն է ստացել, պետք է արձանագրել,  որ հանրային ընկալման մեջ կատարվածը ասոցացվում է որպես կոռուպցիա:  Ստացվում է, որ հին Հայաստանի  «լավագույն» ավանդույթները շարունակվում են: Նախկինների ժամանակ ևս բոլոր տեսակի գնման մրցույթները շահում էին բարձր պաշտոնյաներն ու նրանց հարազատները, պետական սուբսիդիաներն ու արտոնությունները տրվում էին բացառապես նույն սկզբունքով:

Կարելի չկասկածել, որ այս դեպքում ևս ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան, բայց դա մեղմ ասած էական չէ, որովհետև այս կարգի գործերը միշտ էլ արվել են օրենքով ու կարգով: Հիշու՞մ եք՝ Սերժ Սարգսյանն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին է, դրա համար էլ կոռուպցիան բացահայտել հնարավոր չէ: Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման մասին շատ է խոսվում. իսկ որևէ թուղթ կա՞, որը փաստում է, որ այս կամ այն գործարքը օրենքի խախտումով է իրականացվել: Իհարկե չկա, որովհետրև եթե լիներ, Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ վաղուց արդեն գործ հարուցված կլիներ՝ շատ կոնկրետ մեղադրանքով: Այսինքն՝ ֆորմալ առումով օրենքը միշտ էլ պահվել է, բայց նաև ակնհայտ է, որ երկրում տեղի է ունեցել կոռուպցիա, տիրել է հովանավորչության մթնոլորոտ: Դա չափազանց ակնհայտ է:

Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով: Նա բազմիցս հայտարարել է, որ իր կառավարման օրոք որևէ մեկը չի կարող պետական պաշտոնն ու իշխանությունը ծառայեցնել անձնական բարեկեցության և հարստություն կուտակելու համար: Կա՞ որևէ մեկը, ով մտածում է, որ Ավինյանի փոխվարչապետ լինելու հանգամանքը դեր չի խաղացել նրա ընտանիքին դրամաշնորհ հատկացնելու հարցում: Եթե իսկապես կա այդպիսի մեկը՝ թույլ տվեք հարցնել ՝յա, իրո՞ք…. նախկիններին չէր կարելի, ձեզ կարելի ա՞….
Վերջապես, եթե ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը փաստարկված տեղեկություն ունենար, որ վարչապետի, փոխվարչապետի կամ որևէ նախարարի ընտանիքը պետական դրամաշնորհ է  ստացել՝ չրագործության համար, չէ՞ր հարցնի՝ ի՞նչ գործ ունի փոխվարչապետի պլաստիկ վիրաբույժ եղբայրը չրագործության հետ: Չէ՞ր ասի՝ ժողովրդին հիմարի տեղ են դրել: Իհարկե, կասեր ու ճիշտ կաներ: Հետևաբար հիմա էլ պետք է ասել այս մասին: Փաշինյանն ինքն էլ ասում, որ որոշ հեղափոխականներ քանդուքար են եղել, որ ինքը հիասթափություններ է ապրել:

Իսկապես տհաճ պատմություն է ստացվում, տղաները շատ արագ են որակազրկվում:

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057