» » Պատժում են Սերժ Սարգսյանին. Ինչ է կատարվել

Պատժում են Սերժ Սարգսյանին. Ինչ է կատարվել

30 октябрь 2018, Вторник
1 795
0

Հայաստան ԱՄՆ նախագահի արտաքին անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն ու նրա արած քաղաքական մի շարք կարեւոր եւ նշանակալի հայտարարությունները նախկին իշխող համակարգի ներկայացուցիչները՝ նախկին պաշտոնյաներ, նրանց արեալում գործող փորձագիտական շրջանակներ, դարձրին Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության քննադատության հերթական առիթը:

Նախորդ առիթները գործնականում չունեցան այդ շերտի համար որեւէ շոշափելի էֆեկտ: Ավելին, «էֆեկտը» հակառակ էր: Եվ հակառակն եղավ նաեւ այս անգամ: Արտաքին քաղաքականության «ձախողումների» մասին տարբեր գրառումներն ու հայտարարությունները առաջացրին ընդամենը հանրության սուր արձագանքը եւ հակառակը՝ տվեցին Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը հիշելու առիթներ:

Իսկ այդ արտաքին քաղաքականության պատմությունը ոգեւորությամբ, դրական տոնայնությամբ հիշելու առիթները մեղմ ասած քիչ են, շատ քիչ: Փոխարենը ահռելի են հակառակ տոնայնությամբ հիշատակման առիթները:

Ու եթե նախորդ իշխանության ու համակարգի տարբեր ներկայացուցիչներ արտաքին քաղաքականության «ձախողման» մասին ընդդիմախոսությունը կառուցեցին ոչ թե փաստարկների կամ փաստերի, այլ ընդամենը «դավադրապաշտական» տրամաբանության եւ ազգային-ստրկահաճ կարծրատիպերի վրա, ապա հանրությունը հակադարձեց Սարգսյանի նախագահական տասնամյակն ուղեկցած փաստեր ու փաստարկներ հիշատակելով, որոնք պատասխան էին նախորդ իշխող համակարգի ներկայացուցիչներին, սակայն որոնց առանցքում Սերժ Սարգսյանն էր՝ նախորդ համակարգի արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ընդ որում, խոսքը այդ քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ շահարկումների կամ իմաստային նենգափոխման մասին չէ, թե նոր իշխանությունը չի վերանայել քաղաքականության ուղղությունները, հետեւաբար դրանով իսկ խոստովանել է, որ քաղաքականությունը եղել է լավը կամ ճիշտ:

Բանն այն է, որ արտաքին քաղաքականություն ասվածը ուղղությունները, վեկտորները չեն, այլ դրանց բովանդակությունը եւ այդ բովանդակությունից բխող արդյունքը: Ըստ այդմ, պահպանել վեկտորները, չի նշանակում դրական գնահատել արդյունքը:

Այդպիսով, դավադրապաշտության եւ կարծրատիպերի տեղեկատվական աճպարարությամբ թիրախավորելով Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, նախորդ համակարգի ներկայացուցիչները գործնականում թիրախավորում են Սերժ Սարգսյանին, կամ նպաստում, հանրությանը տալիս նրան թիրախավորելու հերթական առիթը:

Այլ կերպ ասած, առանց ծանրակշիռ հիմքի եւ պատճառի քննադատելով Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, նախորդ համակարգի պաշտոնյաներն ու նրանց հարող փորձագիտական շրջանակները իրականում պատժում են Սերժ Սարգսյանին, նրան մղելով դեպի հանրային թիրախ:

Հասկանալի է դրա պատճառը: Այդ մարդիկ չեն ներում Սարգսյանին, չեն ներում այն, որ Սարգսյանը նրանց թողել է «քաղաքական անտունի» կարգավիճակում, զրկել ապագայի այն տեսլականից, որը կապել էին նրա «անփոխարինելիության» հետ: Նրանք չեն ներում Սարգսյանին, որ չի արդարեցրել իրենց հույսերը: Ավելին, նրանք Սարգսյանին նույնիսկ կասկածում են, եւ պատժում դրա համար: Որովհետեւ նրանք անկասկած բավականին ողջախոհ մարդիկ են պատկերացնելու համար, թե ինչ հետեւանք է ունենում եւ Սերժ Սարգսյանի համար ինչպիսի հանրային արձագանք է առաջացնում Փաշինյանի հասցեին հնչող իրենց քննադատության մեջ առկա այն կարմիր գիծը, որ Սերժ Սարգսյանը նախկինում ճիշտ էր, Նիկոլը այժմ՝ սխալ:

Комментарии:
Прокомментировать
Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив
Нормативные документы, руководства, статьи, новости, опыт коллег
Всё об индивидуальном предпринимательстве © 2017-2057